7 մարտի 2012 - 15:09 AMT
Քայլարշավ. «Դու արժանի ես լինել երջանիկ»

«Կանանց ռսուրսային կենտրոն» ՀԿ-ն կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ իրականացնում է աննախադեպ քայլարշավ՝ ողողված բարձր տրամադրությամբ և ջերմ մթնոլորտով:

«Դու արժանի ես լինել երջանիկ» խորագիրը կրող քայլարշավը կմեկնարկի մարտի 8-ին ժամը 16:00-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ից և կավարտվի Կարապի լճի շրջակայքում: Երթի մասնակիցները կկրեն «խաղաղության ժապավեններ», որոնք կխորհրդանշեն երկու սեռերի միջև իրավահավասար հարաբերությունների հնարավորությունը: Երթի ընթացքում կանանց կբաժանվեն ոգեկոչող թռուցիկներ՝ ծաղիկների տեսքով, որոնք կմատնանշեն կնոջ ոգու ուժն ու յուրատիպությունը:

«Եկե՛ք միասին օգնենք հայ կնոջը հիշել այն, որ նա ունի ուժ ու կարողություն, սեփական կյանքը ինքնուրույն տնօրինելու իրավունք և արժանի է երջանիկ լինելու»,- գրում են երթի կազմակերպիչները: