16 մարտի 2012 - 19:15 AMT
Տիգրան Սարգսյանը կարևոր է համարում ազգային տիպարի ձևավորումը Հայաստանում

Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է հայ մտավորականության ներկայացուցիչների հետ քննարկելու համար ՀՀԿ նախընտրական ծրագրում կրթության և մշակույթի ոլորտին անդրադարձող հարցերը: Նա մասնավորապես խոսեց մշակութային փոփոխությունների մասին, նշելով, որ շեշտ է դրվելու ազգային արժեքների պահպանման վրա: Նա ասաց, որ մշակութային քաղաքականությունը ուղղվելու է քրիստոնեական հաստատուն ժառանգությանը: Վարչապետը նաև նշեց, որ կարևոր է ազգային տիպարի ձևավորումը, մասնավորապես անհրաժեշտ համարելով հեռուստատեսությամբ ստեղծել այդ կերպարները և կանխարգելել ինքնությանը սպառնացող գործոնները:

Սարգսյանն անդրադարձ կատարեց նաև մշակութային ոլորտի ցածր վարձատրության խնդրին: Նա նշեց, որ մշակութային հաստատություններում ներդրվելու են ժամանակակից տեխնոլոգիաներ և արվեստագետները ստանալու են ֆինանսական օգնություն արտերկրում ներկայանալու համար: