Հարավային Կորեան և Ճապոնիան կարծում են, որ ապրիլին պլանավորված հյուսիսկորեական տիեզերական արբանյակի արձակումը խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Դա կլինի կոպտագույն սադրանք, որը սպառնալիքի տակ է դնում Կորեական թերակղզու և հյուսիս-արևելյան Ասիայի անվտանգությունը»,- ասվում է Հարավային Կորեայի ԱԳՆ հայտարարությունում:
Հյուսիսային Կորեան ուրբաթ օրը հայտարարել է սեփական հրթիռային տեխնոլոգիաների օգնությամբ նոր արհեստական արբանյակ բաց թողնելու պլանների մասին՝ նվիրված երկրի առաջին ղեկավար Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակին: