«ՀԿԵ» «Երևան» կայարանում այսօր մանկատան սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք է անցկացվել

«ՀԿԵ» «Երևան» կայարանում այսօր մանկատան սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք է անցկացվել

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կենտրոնական «Երևան» կայարանում այսօր տեղի ունեցավ Նուբարաշենի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի և Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների գեղարվեստական աշխատանքների ցուցահանդես-վաճառքը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունից` ցուցահանդեսում ներկայացված էր 80 աշխատանք, իսկ վաճառքից ստացած ողջ հասույթը փոխանցվելու է հեղինակների համար բացված հատուկ բանկային հաշիվներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---