Նեթանյահուն «պայթել է» Իրանի հարցում Օբամայի քաղաքականությունից

Նեթանյահուն «պայթել է» Իրանի հարցում Օբամայի քաղաքականությունից

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Մայք Ռոջերսը, որը ներկա էր օգոստոսին վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների հանդիպմանը, պատմել է, որ Նեթանյահուն «պայթել է» Իրանի հարցում Օբամայի քաղաքականության անորոշությունից: Կոնգրեսական Մայք Ռոջերսը պատմել է այդ մասին Միչիգանի WRJ ռադիոկայանին տված հարցազրույցում:

«Իսրայելն այժմ չի հավատում, որ ԱՄՆ վարչակազմը լուրջ է ինչպես երբեք, և ինչն ավելի կարևոր է, դրան չեն հավատում իրանցիները»,-ասել է Ռոջերսը: «Այդ պատճառով Իրանի միջուկային ծրագիրը շարունակվում է»,-ասել է քաղաքական գործիչը, գրում է ZMAN.com-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---