Լյուքսեմբուրգը դիմել է Թուրքիային` կոչ անելով վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները11 սեպտեմբերի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ժան Ասելբորնը դիմել է Թուրքիային, կոչ անելով վավերացնել ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Այդ մասին նա հայտարարել է Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ճեպազրույցում: Նրա խոսքով, որպես ԵՄ անդամ երկիր, Լյուքսեմբուրգն ակտիվ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ և արտահայտում իր դիրքորոշումը, որով ղեկավարվում է ողջ Եվրամիությունը: Ասելբորնը նաև նշել է, որ առավոտյան այցելել է 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության թանգարան և մինչև հիմա գտնվում է այնտեղ տեսած լուսանկարների տպավորության տակ: «Ես շատ հուզված եմ: Մինչև հիմա իմ աչքի առաջ մոր լուսանկար է, ում ձեռքերին երկու երեխաներ են, որոնցից մեկն արդեն մահացած է: Հուսով եմ, որ մենք բավական արիություն կունենանք, որպեսզի սերունդներին փոխանցենք ճշմարտությունը և ամեն ինչ անենք, որպեսզի նման գազանություններն այլևս չկրկնվեն»,- ասել է նա: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ |