ԱՄՆ իշխանությունները մտադիր են փորձաքննության ենթարկել Boeing 787 Dreamliner-ը՝ տեխնիկական միջադեպերից հետո![]() 11 հունվարի 2013 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ իշխանությունները հանձնարարել են բազմակողմանի փորձաքննության ենթարկել Boeing 787 Dreamliner, որի հետ վերջին մեկ շաբաթվա ընթացքում 5 տեխնիկական միջադեպ է տեղի ունեցել, ուրբաթ օրը հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Շաբաթվա առաջին միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ Բոստոնի օդանավակայանում, երբ JAL ավիաընկերության ինքնաթիռում բռնկվել էր մարտկոցներից մեկը: Մի քանի օր անց, նույն օդանավակայանում թռիչքից առաջ անձնակազմի անդամները նկատել են, որ ինքնաթիռը վառելիք է կորցնում: Մեկ այլ միջադեպ տեղի է ունեցել ճապոնական Յամագուտի-Ուբէ քաղաքում, երբ թերություն է հայտնաբերվել արգելակման համակարգում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |