Երևանի կրկեսի կենդանիների մեծ մասն այժմ հյուրախաղերի է![]() PanARMENIAN.Net - Երևանի կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը գոհ է կրկեսի շենքի կառուցման աշխատանքների ընթացքից: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Սոս Պետրոսյանն ասաց, որ աշխատանքները բնական հունով ընթանում են, տարածքի մաքրման աշխատանքները գրեթե վերջացած են և շուտով կսկսեն փորել շենքի հիմքը: Սոս Պետրոսյանն ասաց, որ կրկեսի կենդանիները կենդանաբանական այգում չեն, ինչպես գրել էին լրատվամիջոցները. «Կենդանիները հյուրախաղերի են, Հայաստանում 2 ձի ու 2 լամա կա, որոնք ձիարշավարանում են: Կրկեսը մեծ պահանջարկ ունի, կենդանիները, հավանաբար, անընդհատ կշրջագայեն, մինչև շենքը կառուցվի, իսկ այն կենդանիները, որոնք Հայաստանում են, էլի «ֆորմայի» մեջ են, նրանց հետ շարունակում ենք աշխատել»,-ասաց Սոս Պետրոսյանը: Անդրադառնալով կրկեսի ձիերից մեկի՝սիբիրախտից սատկելու դեպքին, Պետրոսյանն ասաց, որ իրենց այդպես էլ չեն ուղարկել փորձաքննության արդյունքները, թեև լրատվամիջոցներում գրվել էր, որ ձին սատկել է սիբիրախտից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |