Վալիդ ալ Մուալեմ. Սիրիայում գործող ահաբեկիչները մեղսակից են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը![]() 1 հոկտեմբերի 2013 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Ալ Մուալեմը ՄԱԿ ԳՎ-ում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ սիրիացի ժողովուրդը կողմ է հակամարտության կարգավորմանը քաղաքական ճանապարհով՝ նշելով, որ բոլորին հայտնի երկրները հայտարարում են ահաբեկչության դեմ պայքարի մասին, սակայն իրականում սատարում են գրոհայիններին: «Սիրիացիները պատրաստ չեն հաշտվելու այն հանգամանքի հետ, որ օտարերկրացի վարձկանները քանդում են նրանց եկեղեցիներն ու մզկիթները: Օրինակ, գրոհայինների կողմից պաշարված Մաալուլ քաղաքում, որտեղ քրիստոնյաներն վաղեմի ժամանակներից խաղաղ ապրել են մահմեդականների հետ»,-ասել է նա: Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ երկրում գործող ահաբեկիչները մեղսակից են 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը, հայտնում է Reuters գործակալությունը: Ալ Մուալեմը հայտնել է նաև, որ այժմ Սիրիայում կռվում են ահաբեկիչներ աշխարհի 83 երկրներից և զգուշացրել է, որ երբ նրանք լքեն Սիրիան և վերադառնան իրենց երկրներ, հնարավոր չի լինի կասեցնել ահաբեկչության տարածումը: «Այն, ինչ այժմ կատարվում է Սիրիայում, պարզ է բոլորին: Սակայն, կան մարդիկ, որոնք չեն ցանկանում ոչինչ տեսնել ու լսել»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ երկրում ոչ թե քաղաքացիական պատերազմ է գնում, այլ պայքար զինված ավազակների դեմ: Photo: rte.ie Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |