Ադրբեջանի հետ սահմանը հատած տարեց կինը վերադարձվել է ՀՀ

Ադրբեջանի հետ սահմանը հատած տարեց  կինը վերադարձվել է ՀՀ

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ Հայաստան է վերադարձվել ՀՀ քաղաքացին, որը նոյեմբերի 8-ին հատել էր սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։ ՀՀ-ի տարածք անցումը տեղի է ունեցել ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ սահմանի վրա։

Նեյեմբերի 9-ին Ադրբեջանական պաշտպանության նախարարությունը հայտնել է Ղազախի և Նոյեմբերյանի սահմանին՝ առաջնագծում, ՀՀ քաղաքացու կողմից սահմանը հատելու դեպքի մասին: Քաղաքացին 1942 թվականին ծնված Լուսիկ Ղուկասի Աբովյանն է, ով սահմանն անցել է մոլորվելով:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի պատվիրակներն նոյեմբերի 11-ին այցելել են կնոջը, գնահատել նրա առողջական վիճակը, քաղաքացու պահման պայմանները, նրա հանդեպ վերաբերմունքը: Սակայն, չեն հայտնել այցելության արդյունքների մասին՝ վկայակոչելով իրենց առաքելության կանոնադրությունը, ըստ որի ԿԽՄԿ-ն չի հանրայնացնում իր գործունեությունը:

Գործելով որպես չեզոք միջնորդ և իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է վերադարձին ՝ գործելով Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հետ համատեղ։ Մինչ այդ՝ կինը հավաստիացրել էր ԿԽՄԿ-ի աշխատակիցներին, որ վերադառնում է հայրենիք իր կամքով:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնել էր, որ Լուսիկ Աբովյանը 4 երեխաների մայր է և արդեն թոռներ էլ ունի, ապրում են նորմալ սոցիալական պայմաններում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---