Ուորլիքը ԼՂ հակամարտության հարցով Լոնդոնում բանակցություններ է վարել![]() 14 հունվարի 2016 - 14:56 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խորհրդակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունում: Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից հայտնել են, որ համանախագահը հանդիպել է Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնի հետ, ադրբեջանական ԱՊԱ-ին հղումով գրում է Tert.am-ը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը: Ուորլիքը մասնակցել է նաև տարածաշրջանի հարցերով փորձագետների կլոր սեղանին, որոնց թվում եղել են կառավարության, հասարակական կազմակերպությունների ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ: Կարդացեք նաև՝ Ուորլիք. ԼՂ-ում լայնամասշտաբ պատերազմը կավերի տարածաշրջանը Հղումներ թեմայով. ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |