ՀՀ և տարածաշրջանի խոշորագույն քարհանքն առողջարանային զբոսաշրջության կենտրոն կարող է դառնալ![]() 27 սեպտեմբերի 2016 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում տեղակայված տարածաշրջանի խոշորագույն քարհանքը կարող է դառնալ առողջարանային զբոսաշրջության կենտրոն, հայտարարել է Welcome to Armenia ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանը: Նա նշել է, որ այս հարցը կքննարկվի հոկտեմբերի 28-ին Հայաստանում կայանալիք Welcome to Armenia զբոսաշրջությանը նվիրված կոնֆերանսի ժամանակ: «Կոնֆերանսի շրջանակում 325 մետր խորություն ունեցող քարհանքն առաջին անգամ կներկայացվի որպես աղով բուժվելու կենտրոն: Ցանկացողները կարող են իջնել 223 մետր խորության վրա, անցկացնել այնտեղ 3-4 ժամ, ծանոթանալ գործող հանքավայրի աշխատանքներին և այնտեղ բուժման կուրս անցնել», - լրագրողներին տեղեկացրել է Փենեսյանը, գրում է Նովոստի Արմենիան: Նրա խոսքով, նման բուժման տևողությունը կազմում է մեկ-երկու շաբաթ: Աղի թերապիան կիրառվում է թոքերի, ալերգիայի, բրոնխիալ աստմայի, կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների և արյան շրջանառության համակարգի բուժման դեպքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |