Մարտիրոսյանը` Պեկին 2008-ի արծաթե մեդալակիր. Ռիբակովը որակազրկվել է![]() 27 հոկտեմբերի 2016 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակել է Պեկինի 2008-ի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի վերստուգման արդյունքները: 2008-ի օլիմպիական խաղերի 85 կգ քաշայինների փոխչեմպիոն բելառուս Անդրեյ Ռիբակովի փորձանմուշը դրական արդյունք է տվել: ՄՕԿ-ը որակազրկել է նրան և վերցրել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալը, գրում է Armtimes.com-ը: Այն տրվել է Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի 2008-ի չեմպիոն, 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանին, որը Պեկինում բրոնզե մեդալ էր ստացել երկամարտի 380 կգ արդյունքով: Այդ քաշային կարգում չեմպիոն էր դարձել չինացի Լու Յոնգը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |