ԼՂՀ ՊՆ-ն հերքում է Ակնայի ուղղությամբ ձեռնարկված արկակոծության մասին Բաքվի տարածած լուրերը![]() 29 դեկտեմբերի 2016 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից դեկտեմբերի 29-ին շրջանառության մեջ դրված տեղեկությունն այն մասին, թե իբր հայկական ուժերի կողմից Ակնայի (Աղդամ) ուղղությամբ ձեռնարկված արկակոծության արդյունքում հրդեհվել է համանուն շրջանի Ահմեդաղալը գյուղի տներից մեկը, ոչ այլ ինչ է, քան սեփական ու միջազգային հանրությանն ապակողմնորոշելու պարզունակ քարոզչական հնարք: Այս մասին ասվում է ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ չնայած հակառակորդի կողմից պարբերաբար առաջնագծում ձեռնարկվող սադրիչ քայլերին, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ինչպես դեկտեմբերի 28-ին, այնպես էլ դեկտեմբերի 29-ի ընթացքում որևէ զինատեսակից պատասխան գործողության չեն դիմել: Արցախի զինված ուժերը շարունակում է հետևել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրը: Այս պահի դրությամբ իրավիճակն առաջնագծում հանգիստ է: Դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է ավելի քան 750 կրակոց: ԼՂՀ ՊՆ-ից հաղորդում են, որ առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |