ՀՀ-ն ու Գերմանիան կարող են համատեղ ծրագրեր իրականացնել էներգետիկայի ու զբոսաշրջության ոլորտներում![]() 30 մայիսի 2017 - 09:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի համար Գերմանիան կարևոր գործընկեր է, և ՀՀ կառավարությունը շահագրգռված է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմամբ: Այս մասին մայիսի 29-ին ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսության արևելյան հանձնաժողովի գործադիր տնօրեն Միխայել Հարմսի հետ հանդիպմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարների շուրջ: Հանձնաժողովը Գերմանիայի տնտեսության առաջատար գործարար ասոցիացիաները ներկայացնող կազմակերպություն է: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում գործարար միջավայրի բարելավման, օտարերկրյա ներդրումների համար նպաստավոր պայմանների ստեղծման ուղղությամբ և պատրաստ է քննարկել առևտրատնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված փոխշահավետ ցանկացած նախաձեռնություն, հաղորդում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Միխայել Հարմսը ողջունել է ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարեփոխմանը նպատակուղղված քայլերը և պատրաստակամություն հայտնել աջակցել տնտեսական ոլորտում հայ-գերմանական համագործակցության խորացմանը՝ օգտագործելով հնարավոր բոլոր հարթակները: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ գերմանական կողմին տեղեկատվություն փոխանցել առկա ներդրումային ծրագրերի փաթեթի վերաբերյալ և հետևողական լինել հետադարձ կապի հարցում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |