ԱՄՆ հետախուզական ընկերակցություն. ԼՂ-ում սրացումները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի

ԱՄՆ հետախուզական ընկերակցություն. ԼՂ-ում սրացումները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի

PanARMENIAN.Net - Արցախում սրացումները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իր դաշնակցին օգնելու նպատակով կարող է ներքաշվել Ռուսաստանը: Այս մասին գրված է ԱՄՆ-ի հետախուզական ընկերակցության համաշխարհային պառնալիքների գնահատման զեկույցում:

«Երկու կողմերն էլ չեն ցանակնում փոխզիջումների գնալ, կա ներքին ճնշում: Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ՌԴ-ից զենքի գնումը մեծացնում են լայնածավալ ռազմական գործողությունների վտանգը 2018-ին», -ասվում է զեկույցում:

Ավելի վաղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել տարածաշրջանային վերջին այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ, որտեղ ընդգծել էին 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի և նախորդ, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակում ստանձնած պարտավորությունների հետևողական իրականացման կարևորությունը։

Համանախագահները խորը մտահոգություն էին հայտնել շփման գծում վերջերս գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանեկու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---