Արցախում սրացումները կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իր դաշնակցին օգնելու նպատակով կարող է ներքաշվել Ռուսաստանը: Այս մասին գրված է ԱՄՆ-ի հետախուզական ընկերակցության համաշխարհային պառնալիքների գնահատման զեկույցում:
«Երկու կողմերն էլ չեն ցանակնում փոխզիջումների գնալ, կա ներքին ճնշում: Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ՌԴ-ից զենքի գնումը մեծացնում են լայնածավալ ռազմական գործողությունների վտանգը 2018-ին», -ասվում է զեկույցում:
Ավելի վաղ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել տարածաշրջանային վերջին այցի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների արդյունքների վերաբերյալ, որտեղ ընդգծել էին 2017 թվականի հոկտեմբերին Ժնևում կայացած գագաթնաժողովի և նախորդ, մասնավորապես՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների շրջանակում ստանձնած պարտավորությունների հետևողական իրականացման կարևորությունը։
Համանախագահները խորը մտահոգություն էին հայտնել շփման գծում վերջերս գրանցված մարդկային զոհերի վերաբերյալ: Նրանք կոչ են արել կողմերին լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հրադադարի ռեժիմը պահպանեկու ուղղությամբ, ինչպես որ պայմանավորվել են Ժնևում: