Ապրիլի 23-ին Երևանում կանցկացվի ավանդական ջահերով երթը

Ապրիլի 23-ին Երևանում կանցկացվի ավանդական ջահերով երթը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Երևանում կանցկացվի ավանդական ջահերով երթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին: Ավանդական ակցիան անցկացվում է ամեն տարի ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:

Երթից առաջ մասնակիցները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը և որպես բողոքի նշան Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ կայրեն այդ երկրի դրոշը:

Ջահերը վառվում են այրվող դրոշից:

Երթի մասնակիցները Ազատության հրապարակից կշարժվեն դեպի Ծիծեռնակաբերդ՝ տանելով ոչ միայն հայկական եռագույնը, այլ նաև այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---