Լավրով. Բաքվի հայտարարություններին աջակցում ենք, հուսանք՝ հայերը փոխադարձ կարձագանքեն![]() 16 հունվարի 2019 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հուսով է, որ 2019-ին առաջընթաց կգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Հայաստանի և Ադրբեջանի բարի կամքի առկայության դեպքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2018-ի ամփոփմանը նվիրված մեծ մամուլի ասուլիսում: Նա հավելել է, որ ողջունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի պատրաստակամությունը: «Կարծում եմ, որ այդ թվում նաև Բաքվից հնչող հայտարարությունները հանգացուլուծում գտնելու պատարստակամության մասին, արժանի են ամենայն աջակցության: Հուսով ենք, որ հայ բարեկամները ևս փոխադարձ կարձագանքեն»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Հունվարին նախատեսվում է ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահների հերթական հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Այնպես որ, կարծում եմ, որ այդ ուղղությամբ ևս մենք կկարողանանք նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որը հին է, և սառեցվածի նման, բայց միանգամայն լուծելի է՝ Երևանի և Բաքվի բարի կամքի դրսևորման դեպքում և միջազգային հանրության, այդ թվում ի դեմս համանախագահների, աջակցությամբ»,-ասել է նա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 11-ին հայտարարել է, որ ԼՂ հակամարտությանկողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են: Ըստ նրա, ՀՀ նոր իշխանությունները սկզբնական փուլում «փորձեցին խուսափել բանակցություններից», հայտարարելով, որ Բաքուն պետք է բանակցի միայն Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն Ադրբեջանը «մերժեց Երևանի այդ փորձերը»: Նա նաև սպառնացել է Հայաստանին հետագա մեկուսացմամբ՝ հավելելով, որ երբեք չի թաքցրել Բաքվի իրական մտադրություններն ու քաղաքականությունը: «Ես միշտ եմ ասել, որ մենք օգտագործում ենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար և ապագայում էլ դա ենք անելու, մինչև որ մեր հողեր չազատվեն»,-ասել է Ալիևը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին հայտարարել է, որ Բաքուն հուսով է, որ 2019 թվականին Երևանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, և պատրաստ է Լեռնային Ղարաբաղում հայերին բարձր մակարդակով ինքնորոշման իրավունք տալ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |