ՀՀ-ն զենք է արտահանել Բուլղարիա26 փետրվարի 2019 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ից Բուլղարիա 2017-2018 թվականներին արտահանվել է մոտ $155 հազար մաքսային արժեքով զենք։ Ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի, արտահանված զենքը 9301 ապրանքախմբին է պատկանել։ Նշված ապրանքախմբի մեջ է մտնում զենքի ու մարտական տեխնիկայի մի քանի զինատեսակ՝ ավտոմատները, գնդացիրները, դիպուկահար հրացանները, մի շարք այլ զինատեսակներ, նաև՝ խոշոր տրամաչափի զինատեսակներ, ինչպիսիք են հրետանին, հակատանկային միջոցները և այլն։ Զենքի մասերն, արկերն ու փամփուշտներն անցնում են այլ ապրանքախմբերով: 2017 թվականին ՀՀ-ից Բուլղարիա արտահանվել է 65 հատ, 2018-ին՝ 240 հատ նմուշ, համապատասխանաբար $32.5 հազար և $122 հազար մաքսային արժեքով։ Դատելով քանակից ու գնից, կարելի է ենթադրել, որ խոսքը գնում է ոչ թե խոշոր զինատեսակների, այլ կամ հրազենի, կամ թեթև նռնականետների մասին։ Վերջին տարիների խոշորագույն նմանատիպ գործարքն 2014-ին էր գրանցվել, երբ ՀՀ-ից Կոնգո մոտ $1.5 մլն զենք էր արտահանվել։ ՊՆ-ն այն ժամանակ հաստատել էր տեղեկությունը՝ չհայտնելով, սակայն, գործարքի մասին որևէ մանրամասներ։ Հատկանշական է, որ ՀՀ-ն 2017 թվականին Բուլղարիայից 1000-ից ավել գնդացիր է գնել, ինչի մասին Սոֆիան հայտնել էր ՄԱԿ Սովորական սպառազինությունների ռեգիստրին։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |