Փաշինյանը հանձնարարել է պատժել ԱԳԼՃԿ-ների տերերին. Դաժան հակահարված կստանան ծնոտին 4 ապրիլի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության ապրիլի 4-ի նիստը վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է ԱԳԼՃԿ-ներում գազի գնի բարձրացման վերաբերյալ ահազանգերին անդրադառնալով: Նա Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին առաջարկել է պարզաբանել ստեղծված իրավիճակը: «Գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել, խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկով գազի խտությունը եղել է 7.1 խմ, բայց վերջին երեք-չորս օրվա ընթացքում «Հայռուսգազարտից» գազի միջին խտությունն աճել է դառնալով 7.9 խմ: Հետևաբար տնտեսվարողներն համապատասխան ծրագրային փոփոխություններ պետք է անեին, որը չեն արել, արդյունքում սպառողներն ավելի են վճարել», - ասել է Կոտոլյանը: Նա նշել է, որ իր ղեկավարած տեսչական մարմինը զգուշացրել է տնտեսվարողներին ամեն օր փոփոխություն կատարել իրենց դիսպենսերներում և խտության ճիշտ ցուցմունք տեղադրել, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավելի շատ գումար վճարել: «Գազպրոմ Արմենիան» ամեն օր գազի խտություն է տալիս, և ԱԳԼՃԿ-ներն ամեն օր պետք է անեն համապատասխան կարգավորումներ: Դրանց սեփականատերերի հետ զրուցել ենք և հորդորել ամեն օր գազի հստակ խտությունը ներմուծել ծրագրի մեջ: Այլապես մենք որակում ենք սա միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում», - ասել է Կոտոլյանը: Վարչապետը դիմել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝ հետաքրքրվելով, թե հնարավոր է սա գազալցակայանների սեփականատերերի պրովակացիան լինի՝ ի պատասխան ոլորտում ստվերի կրճատման դեմ ՊԵԿ-ի վարած քաղաքականության: «Տեսականորեն հնարավոր է: Գազալցակայանները հնարավորություն ունեն և խմ-ով, և կգ-ով ցուցմունքն ապահովելու: Այդ ցուցմունքն ամեն առավոտյան մուտք է արվում համակարգ», - ասել է Անանյանը: Վարչապետը հրավիրել է բոլորի ուշադրությունը մամուլում շրջանառվող մանիպուլյատիվ այն տեղեկությունների վրա, որ գազի գնի փոփոխությունը կառավարության որոշումների հետևանք է: «Նախ ուզում եմ արձանագրել, որ որևէ նման որոշում չի եղել: Նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկություն կար, որ կառավարության օրենքի նախագիծը, համաձայն որի գազալցակայանները գազը կտրամադրեն ոչ թե խմ-ով, այլ կգ-ով, ազդել է գազի գնի վրա: Այդ նախագիծն ԱԺ-ն նույնիսկ չի քննարկել: Երրորդ՝ այդ որոշման նախագիծը չի կարող գազի գնի բարձրացման պատճառ դառնալ, և ոմանք փորձում են մանիպուլյացիա անել, այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ես դարձյալ ուզում եմ կրկնել, որ եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, որ իրենք կարողանալու են այդ իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել սխալվում են: Ես վերջին անգամ ուզում են զգուշացնել բոլորին՝ մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստատան, անձնապես բոլորն առանց բացառության: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը կզգան իրենց ծնոտին», - ասել է վարչապետը: Փաշինյանը հանձնարարել է ՊԵԿ-ին և ՇՎՏՄ-ին խիստ պատժի ենթարկել չարաշահումներ իրականցնող տնտեսվարողներին: «Ուրեմն ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք, չլինի ՀՀ-ում գազալցակայան, որ ՀԴՄ չխփի: Եթե պետք է այն ճանապարհով գնանք, որ ԱԳԼՃԿ-ները ՀԴՄ խփեն ու սնանկանան, չնայած դա բացառվում է, ուրեմն թող սնանկանան», - ասել է վարչապետը: Ընթերցեք նաև՝ «Վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարել է հակահարված տալ մանիպուլյատիվ ինֆորմացիա տարածողներին»: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |