Ադրբեջանում երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

Ադրբեջանում երկրաշարժը զգացվել է նաև Արցախում

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ին` տեղական ժամանակով ժամը 22:23-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Օջախի խորությունը եղել է 10 կմ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.250 և արևելյան երկայնության 47.030 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան՝ Բարդա քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք):

Ըստ նախնական տեղեկության, երկրաշարժը զգացվել է ԱՀ տարածքում` Մարտակերտ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---