Նոր սկանդալ Վրաստանում. Պուտինին հայհոյել են ուղիղ եթերում 8 հուլիսի 2019 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի և ՌԴ քաղաքական, հասարակական գործիչներն ու լրագրողները խստիվ դատապարտել են «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի վարքագիծը, որը հուլիսի 7-ի երեկոյան իր հեղինակային P.S. հաղորդման ուղիղ եթերում հայհոյել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և նրա հանգուցյալ ծնողներին: Եթերից հետո Վրաստասնի քաղաքացիներից շատերը վրդովված գրառումներ են կատարել սոցցանցերում՝ մտավախություն հայտնելով, որ այդ դեմարշից հետո երկու երկրների հարաբերություններն էլ ավելի կսրվեն, հայտնում է RT-ն: Գիշերը հեռուստաալիքի գրասենյակի մոտ սկսել են մարդիկ հավաքվել՝ տարերային հանրահավաքի: Վրաստանի նախագահը Գաբունիայի վարքագիծն անվանել է սադրիչ և երկրի շահերին դեմ: Սակայն «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ սատարում է հաղորդավարի դիրքորոշմանն ու մտադիր չէ ներողություն խնդրել նրա խոսքերի համար:Գվարամիան այնուամենայնիվ նշել է, որ հեռուստաալիքը կողմ չէ տեսակետները ցենզուրայից դուրս բառապաշարով արտահայտելուն՝ թեև P.S.-ը հեղինակային հաղորդում է: ՌԴ մեդիահանրության ներկայացուցիչները կարծում են, որ ստեղծված իրավիճակը հարկավոր է սառը դատել և ռուբլով պատժել վրացական կողմի վարքագծի համար: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ևս մեղադրել է լրագրողին սադրանքի և անընդունելի վարք դրսևորելու մեջ: «Այն, ինչ այսօր տեսանք «Ռուսթավի 2»-ի եթերում, ոչ այլ ինչ է, քան սադրանքի զազրելի ակտ և մեր երկիրն ապակայունացնելու փորձ: Դա անընդունելի»,-գրել է Բախտաձեն Twitter-ում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |