Փաշինյանն ու Ալիևն Աշխաբադում խոսել են ԼՂ հիմնախնդրից![]() 12 հոկտեմբերի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Աշխաբադում զրույց են ունեցել: Դա հաստատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը: «Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները զրուցել են Աշխաբադում պաշտոնական ճաշի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հեռանկարի մասին»,- ասել է Կարապետյանը։ ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ կարգավորման բանաձևը պետք է ընդունելի լինի և՚ Հայաստանի, և՚ Արցախի, և՚ Ադրբեջանի ժողովրդի համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքմենստանում էր, որի մայրաքաղաք Աշխաբադում հոկտեմբերի 11-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |