Պուտինը շքանշան է հանձնել Տիգրան Սարգսյանին![]() 20 դեկտեմբերի 2019 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին: Շքանշանը շնորհվել է Սարգսյանի առանձնահատուկ ծառայությունների համար ԵՏՄ զարգացման, ինչպես նաև ՌԴ և ՀՀ դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: «Ես պատվավոր առաքելություն ունեմ. ՌԴ բարձր պետական պարգևը՝ Բարեկամության շքանշանը, հանձնել ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին: Մինչ այդ կցանկանայի նշել, որ նա ծանրակշիռ անձնական ավանդ ունի ԵՏՄ զարգացման գործում»,-ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵՏՀ Բարձրագույն խորհրդի նիստում, հայտնում է Sputnik Արմենիան: Նշվել է, որ ԵՏՀ-ն վերջին 4 տարում աշխատել է առանց խափանումների՝ հաջողությամբ լուծելով ինտեգրման քաղաքականության բոլոր ամենաբարդ խնդիրները: Փետրվարի 1-ին Տիգրան Սարգսյանին ԵՏՀ ղեկավարի պաշտոնում կփոխարինի Բելառուսի ներկայացուցիչ Միխայիլ Մյասնիկովիչը: Տիգրան Սարգսյանը գլխավորում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2016-ի փետրվարի 1-ից: Մինչ այդ Սարգսյանը ՀՀ դեսպանն էր ԱՄՆ-ում 2014-ից: 2008-2014 թթ. Սարգսյանը եղել է Հայաստանի վարչապետը, 1998-2007 թթ. ղեկավարել է ՀՀ Կենտրոնական բանկը: 1993-1995 թթ. եղել է Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահը: Սարգսյանը տնտեսական գիտությունների թեկնածու է: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |