2019-ին «Զվարթնոցի» ուղևորահոսքը հատել է 3 միլիոնի շեմը

2019-ին «Զվարթնոցի» ուղևորահոսքը հատել է 3 միլիոնի շեմը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 30-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը գերազանցել է 3 միլիոնի շեմը։

Այդ կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից Մոսկվայից Երևան ժամանած բոլոր ուղևորներին մատուցվեց անակնկալ:

Վերջիններիս շնորհիվ էլ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը դեկտեմբերի 30-ին գրանցել է նման ցուցանիշ, որը տարվա կտրվածքով առաջին անգամ է արձանագրվում:

2018 թվականին ուղևորահոսքը «Զվարթնոց» օդանավակայանում եղել է 2,690,727 ուղևոր:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---