Մերկելի կորոնավիրուսի թեստը բացասական է23 մարտի 2020 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, հայտնել է Կառավարույթան մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերտը, փոխանցում է Bloomberg-ը։ Գերմանիայի առաջնորդը կրկնակի թեստեր կհանձնի՝ հավաստիանալու, որ իր մոտ վարակ չկա։ Մարտի 22-ին Մերկելը որոշել էր անցնել տնային կարանտինի, երբ պարզվել էր, որ իրեն թոքաբորբի դեմ պատվաստած բժիշկը վարակված էր կորոնավիրուսով: Ըստ միջազգային հետազոտական ինստիտուտների՝ աշխարհում վարակակիրների թիվը հասել է մոտ 240,000-ի: Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է մոտ 24,000 մարդ, նրանցից 94-ը մահացել են: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 23-ի առավոտվա դրությամբ երկրում վարակի 194 հաստատված դեպք կա, երկու հոգի առողջացել է: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի |