Վարչապետ․ Վերանայված վարկերի ծավալը մոտ 200 մլրդ դրամ է

Վարչապետ․ Վերանայված վարկերի ծավալը մոտ 200 մլրդ դրամ է

PanARMENIAN.Net - Բանկերի կողմից վերանայված վարկերի ծավալը կազմում է մոտ 200 միլիարդ դրամ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարտի 20-ից մինչև օրս Հայաստանի բանկերը վերանայել են 96,838 ֆիզիկական անձանց և 3395 իրավաբանական անձանց վարկերի պայմաններ:

Վերանայված վարկերի ճնշող մասի դեպքում բանկերը տվել են վարկային արձակուրդ՝ երբեմն մի քանի ամսով»,- ասվում է գրառման մեջ:

Հայաստանում գործող բազմաթիվ բանկեր «վարկային արձակուրդ» են տրամադրում իրենց հաճախորդներին՝ կապված կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրության հետ։ Մինչև 6 ամսով կհետաձգվեն հիփոթեքային վարկերի հետ կապված պարտավորությունները։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---