ՀՀ-ում վարակի 112 նոր դեպք է կա. 3 պացիենտ մահացել են, 40-ը՝ դուրս գրվել![]() 5 մայիսի 2020 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մայիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 2619-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 112-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 3 դեպք է գրանցվել. մեկը՝ կորոնավիրուսից, երկուսը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 40 դեպք կա, այլ պատճառով՝ 6։ Ապաքինվել է 40 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 1111 է։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 25,846 անձ։. ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |