NASA-ն և SpaceX-ը պատրաստ են տիեզերագնացների պատմական թռիչքին26 մայիսի 2020 - 15:20 AMT PanARMENIAN.Net - NASA-ն և Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հայտնել են, որ մայիսի 27-ին նախատեսված՝ Falcon 9 հրթիռի և Crew Dragon տիեզերանավի թռիչքների համար բոլոր ստուգումները բարեհաջող ավարտվել են։ Թռիչքի միակ խոչընդոտը կարող է լինել եղանակը, փոխանցում է TechCrunch-ը։ Սա կլինի մարդու առաջին թռիչքը մասնավոր տիեզերանավով․ մինչ այժմ մարդկանցով Տիեզերք ուղարկված բոլոր հրթիռներն ու տիեզերանավերը եղել են կառավարական կազմակերպություններինը։ Crew Dragon-ը Միջազգային տիեզերակայան կներկայացնի երկու տիեզերագնացի՝ Դագ Հարլիին և Բոբ Բենքենին։ Դա կլինի տիեզերագնացների առաջին թռիչքն ամերիկյան հողի վրա՝ մոտ 10 տարվա ընթացքում․ Space Shuttle ծրագիրը չեղարկվել է 2011-ին, դրանից հետո ԱՄՆ-ում թռիչքներ չեն իրականացվել։ Թռիչքից 110 օր հետո Բենքենն ու Հարլին Crew Dragon-ով կվերադառնան Երկիր։ Crew Dragon Demo-2-ը կդառնա SpaceX Falcon 9-ի 86-րդ ստարտը։ Անցյալ տասնամյակում գործարկված հրթիռը լրջորեն արդիականացվել է և կատարելագործվել։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |