Ոստիկանությունը Խոր Վիրապի մոտից 32 անձի բերման է ենթարկել13 հուլիսի 2020 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը Խոր Վիրապի մոտից բերման է ենթարկել 32 անձի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածով, փոխանցում է Aysor.am-ը։ Այն սահմանում է ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը։ Ըստ հոդվածի՝ իր լիազորությունների շրջանակում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված պետմարմնի հրամանով կամ հանձնարարագրով ստուգում իրականացնող պաշտոնյայի օրինական պահանջները չկատարելը կամ դրան խոչընդոտելն առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց՝ երկուհարյուրհիսնապատիկի: Առավոտից Խոր Վիրապում ոստիկանական ուժեր են կենտրոնացած, այնտեղ ակցիա է իրականացվում՝ ընդդեմ արտակարգ դրության երկարաձգման։ Ավելի վաղ «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր մեքենայով պատրաստվել էր միայնակ ակցիա իրականացնել Խոր Վիրապից դեպի Երևան։ Ըստ նրա՝ արտակարգ դրության երկարացումը «ապօրինի» է և սահմանափակում է հավաքների ազատությունը։ Մալյանը ևս բերման ենթարկվածների թվում է։ Հուլիսի 13-ին Կառավարության որոշմամբ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի պատճառով արտակարգ դրությունը երկարաձգվել է ևս 30 օրով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |