Պեսկով․ ՌԴ-ն իր սահմանները կարող է բացել փոխադարձության սկզբունքով![]() 23 հուլիսի 2020 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն իր սահմաններն այլ երկրների համար սահմանները կբացի փոխադարձության սկզբունքով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ հարցը քննարկվել է օտարերկրյա գործընկերների հետ, բայց վերջնական որոշում չկա։ «Իհարկե, սահմանների բացումը կլինի փոխադարձության սկզբունքով։ Հիմա այդ ուղղությամբ, ինչպես հայտնի է, համաձայնություններ կան, սակայն վերջնական որոշում չկա»,-ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պեսկովը հիշեցրել է, որ այդ հարցը գտնվում է ՌԴ կառավարության և կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի իրավասության ներքո։ Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ մարտի 27-ին ՌԴ-ն ամբողջովին փակեց պարբերական և չարտերային միջազգային ավիաչվերթերը։ Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարարԱլեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ ՌԴ և Եվրամիության երկրների միջև սահմանի բացման հարցը քաղաքացիների առողջության ապահովման հետ է կապված, այլ ոչ թե քաղաքական հարց է։ Հուլիսի 23-ի դրությամբ, ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների 793,000-ից ավելի վարակակիր կա, մահացել է 12,873 հոգի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |