Քանյե Ուեսթը խոստովանել է, որ չի հաղթի ԱՄՆ նախագահի ընտրություններում![]() 7 օգոստոսի 2020 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ իր մասնակցությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին ձախողման է դատապարտված։ Զրույցի ժամանակ ռեփերի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքին, որ նա ոչ մի պարագայում չի կարողանա հավաքել ընտրիչների կոլեգիայի 558 անդամից 270-ի ձայնը, որպեսզի հաղթի ընտրապայքարում։ «Չեմ վիճի ձեզ հետ, Հիսուսն է արքան»,- ասել է նա Forbes-ին տված հարցազրույցում։ Ուեսթը նաև համաձայնել է, որ խլում է աֆրոամերիկացիների ձայները մեկ այլ թեկնածու Ջո Բայդենից՝ դրանով իսկ նվազեցնելով հաղթելու նրա հավանականությունը։ «Ես դա չեմ բացառում»,- ասել է նա։ Ավելի վաղ The Mirror-ը հայտնել էր, որ Ուեսթը Հանրապետական կուսակցության առնվազն 4 անդամի աջակցություն է ստանաում իր նախընտրական արշավի համար։ Նման աջակցութան նպատակը կարող է լինել դեմոկրատ Ջո Բայդենից առաջ անցնելը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |