VK.ru-ն շուռ չի տալիս օրացույցը․ Սեպտեմբերի 3-ի մասին կատակները սոցցանցը կֆիլտրի![]() 3 սեպտեմբերի 2020 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Վկոնտակտեն» (VK.ru-ն) իրեն սեպտեմբերի 3-ի մասին հումորներից զերծ հարթակ է հայտարարել։ Սոցիալական ցանցի նպատակն է օգտատերերին պաշտպանել Միխայիլ Շուֆուտինսկու «Սեպտեմբերի 3-ը» հայտնի երգի հիշատակումներից, որին ամեն տարի բազմաթիվ մեմեր են նվիրվում։ https://vk.com/press/september-3 Խելացի լրահոսում այն հրապարակումները, որոնցում սեպտեմբերի 3-ի մասին հիշատակումներ կլինեն, հատուկ գրությամբ կառանձնացվեն` «Զգուշացեք, այստեղ սեպտեմբերի 3-ի մասին է» («Осторожно, тут про 3 сентября»)։ Նման կերպ սոցցանցը հոգ է տանում նրանց մասին, ովքեր հոգնել են ամեն տարի այդ օրն արվող նույնանման հումորներից։ Բացի այդ, «Վկոնտակտեն» այլ կոնտենտ կառաջարկի «Հոլովակներ» բաժնում #не3сентября (#չսեպտեմբերի3) հեշթեգով։ Անձամբ երգի հեղինակը հայտարարել է, որ սեպտեմբերի 3 բառերը շատ համահունչ են եղել Իգոր Կրուտոյի երաժշտության հետ, և ամսաթիվն ընտրվել է այդ սկզբունքով։ Այնպես որ թաքնված ենթատեքստեր պետք չէ փնտրել։ Երգի բառերում նշվում է, որ սեպտեմբերի 3-ը հրաժեշտի օր է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |