«Վկոնտակտեն» (VK.ru-ն) իրեն սեպտեմբերի 3-ի մասին հումորներից զերծ հարթակ է հայտարարել։ Սոցիալական ցանցի նպատակն է օգտատերերին պաշտպանել Միխայիլ Շուֆուտինսկու «Սեպտեմբերի 3-ը» հայտնի երգի հիշատակումներից, որին ամեն տարի բազմաթիվ մեմեր են նվիրվում։ https://vk.com/press/september-3
Խելացի լրահոսում այն հրապարակումները, որոնցում սեպտեմբերի 3-ի մասին հիշատակումներ կլինեն, հատուկ գրությամբ կառանձնացվեն` «Զգուշացեք, այստեղ սեպտեմբերի 3-ի մասին է» («Осторожно, тут про 3 сентября»)։ Նման կերպ սոցցանցը հոգ է տանում նրանց մասին, ովքեր հոգնել են ամեն տարի այդ օրն արվող նույնանման հումորներից։
Բացի այդ, «Վկոնտակտեն» այլ կոնտենտ կառաջարկի «Հոլովակներ» բաժնում #не3сентября (#չսեպտեմբերի3) հեշթեգով։
Անձամբ երգի հեղինակը հայտարարել է, որ սեպտեմբերի 3 բառերը շատ համահունչ են եղել Իգոր Կրուտոյի երաժշտության հետ, և ամսաթիվն ընտրվել է այդ սկզբունքով։ Այնպես որ թաքնված ենթատեքստեր պետք չէ փնտրել։
Երգի բառերում նշվում է, որ սեպտեմբերի 3-ը հրաժեշտի օր է։