Նոր հակառեկորդ Վրաստանում՝ Covid-19-ի 165 նոր դեպք![]() 14 սեպտեմբերի 2020 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կրկին կորոնավիրուսով վարակի նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել՝ 165 նոր դեպք։ Ըստ վարակի մշտադիտարկման կառավարական StopCov կայքի, համավարակի բռնկումից ի վեր գրանցվել է Covid-19-ի 2392 դեպք, որից 1 369 մարդ ապաքինվել է, 19-ը՝ մահացել։ Կարանտինում այժմ 5882 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 390։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վրաստանի այն ուսումնական հաստատությունները, որոնք սկսել են ուստարին, պետք է անցնեն հեռավար ուսուցման։ Որոշումը վերաբերում է մասնավոր դպրոցներին և բուհերին։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում սկսվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը, սակայն խուճապի պատճառներ չկան։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |