Հունաստանի ԱԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդ․ «Նման հանցագործությունները պետք է չմոռանալ, որ չկրկնվեն»![]() 16 հոկտեմբերի 2020 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասմ աշխատանքային այցով Հայաստանում է։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին: Դենդիասը նշել է, որ մեծ պատիվ էր իր համար, հայ և հույն ժողովուրդները այդօրինակ հանցագործությունների խորը ցավը կիսում են, դրանք պետք է չմոռանալ, որպեսզի չկրկնվեն։ Նախարարը Հայաստան է ժամանել Արցախում թուրք-ադրբեջանական գործողությունների ֆոնին, նա կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հունաստանը Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է։ Երկու երկրի միջև սերտ գործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |