Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասմ աշխատանքային այցով Հայաստանում է։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին:
Դենդիասը նշել է, որ մեծ պատիվ էր իր համար, հայ և հույն ժողովուրդները այդօրինակ հանցագործությունների խորը ցավը կիսում են, դրանք պետք է չմոռանալ, որպեսզի չկրկնվեն։
Նախարարը Հայաստան է ժամանել Արցախում թուրք-ադրբեջանական գործողությունների ֆոնին, նա կհանդիպի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հունաստանը Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկն է։ Երկու երկրի միջև սերտ գործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։
Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։