Գույքի օգտագործման դիմաց փոխհատուցման կարգի և կարանտինի մասին օրինագծեր կներկայացվեն![]() 17 հոկտեմբերի 2020 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք փոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին ու Կարանտինի մասին որոշման նախագծեր կներկայացվեն կառավարությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու որոշումը: Ըստ դրա՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի կամ այլ միջոցների օգտագործման դիմաց համարժեք ոխհատուցման դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ կներկայացվի։ Պատասխանատու մարմինն ԱԻՆ-ն է։ Նախագիծը նախատեսվում է ներկայացնել 2020-ի նոյեմբերի առաջին տասնօրյակում։ Կներկայացվի նաև «Կարանտին սահմանելու դեպքում նյութատեխնիկական ապահովման և ֆինանսավորման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման նախագիծը։ Նախագիծը պետք է ներկայացվի նույն ժամկետում։ Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսավորում չի պահանջում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |