Արցախում հակառակորդի՝ հրադադարի կոպիտ խախտումից զինվոր է վիրավորվել, վիճակը կայուն ծանր է

Արցախում հակառակորդի՝ հրադադարի կոպիտ խախտումից զինվոր է վիրավորվել, վիճակը կայուն ծանր է

PanARMENIAN.Net - Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել, նրա վիճակը կայուն ծանր է, հայտնում են Պաշտպանության բանակից։

«Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Վիրավոր զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել»,-հայտնել են ՊԲ-ից։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---