Նախարար․ Պնդելով, որ, օրինակ, Sandora-ն առանց ադրբեջաներեն մակնշման վաճառվի, մոտ 10% կթանկանա14 հունվարի 2021 - 17:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով հայկական շուկայում ադրբեջանական և թուրքական մակնշմամբ ապրանքերի առկայությանը, ասել է, որ եթե պնդենք, որ, օրինակ, Coca-Cola-ն կամ Sandora-ն առանց ադրբեջաներեն մակնշման վաճառվեն, այդ ապրանքերի գինը մոտ 10%-ով կաճի։ Նախարարը դա բացատրել է նրանով, որ այդ դեպքում ընկերությունները պետք է հավելյալ գումար ծախսեն և այն ընդգրկեն գնի մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը։ Անդրադառնալով ներդրումների հարցին՝ Քերոբյանն ասել է, որ չի տարանջատում դրսի և ներսի ներդրողներին, և այդպիսիք կան՝ ինքն ամեն օր հանդիպում է ներդրողների հետ և ընթացիկ հարցեր լուծում։ Որպես խոշոր ներդրում նա օրինակ է բերել «Ռենշին» ընկերությունը, որը 100 միլիոն դոլարանոց ներդրում է արել։ Քերոբյանի խոսքով՝ կառավարության օրակարգում ընդգրկված հարցերն ուղղված են տնտեսական պոտենցիալը պաշտպանելուն և տնտեսվարողների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելուն։ Վերջին օրերին տեղեկություններ են տարածվել, որ հայկական շուկայում ադրբեջանական ապրանքներ են վաճառվում։ Մասնավորապես, խոսքը ադրբեջանական գրությամբ Coca-Cola-յի և Sandora-ի հյութերի մասին է։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքն ադրբեջաներեն մակնշումների մասին է, ոչ թե արտադրանքի: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |