ԱՄՆ եւ Ռուսաստանը հարմար պահի են սպասում, որպեսզի հարցը լուծեն իրենց օգտին 4 մարտի 2009 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են, որ որոշումների ընդունման ազատություն ունեն, իսկ նրանք, ովքեր ունեն, համապատասխան պահին են սպասում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքով, այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄն եւ Ռուսաստանը, հարմար պահի են սպասում, որպեսզի հարցը լուծեն իրենց օգտին: «Ղարաբաղյան դիմակայության հիմնական զոհը հայերն են, որոնք բռնությամբ աքսորվեցին մշտական բնակության վայրերից` Արեւելյան Անդրկովկասում, Նախիջեւանում, Կենտրոնական եւ Հյուսիսային Արցախում: Դրա հետ մեկտեղ այդ հատվածի հայության ներկայացուցիչները մինչ օրս նյութական կամ տարածքային հատուցում չեն ստացել»,- ընդգծել է Մանասյանը:Պրոֆեսորը ներկայացրեց նաեւ իր «Ղարաբաղյան դիմակայություն» գիրքը, որը լույս է տեսել 2008թ.: Հրատարակության մեջ ներկայացված են պատմական եւ իրավական փաստարկներ, որոնք անհերքելիորեն մատնացույց են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ձեւավորման լիարժեք օրինականությունը եւ համաձայնությունը ժողովրդի հետ` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: «Ղարաբաղյան դիմակայություն» գիրքն իր մեջ փաստարկներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են ինչպես ընդդիմադիրների հետ վիճաբանություններում, այնպես էլ, ըստ էության, անտեղյակ մարդկանց հասանելի կերպով բացատրություն տալու եւ իրադրությունը ներկայացնելու համար: Մասնավորապես, բաժիններից մեկը վկայում է, որ 1988թ. փետրվարի սումգայիթյան ջարդերը բոլորովին էլ պատահական չէին, այլ միջոցների շղթայի հերթական օղակն էին` մի շղթայի, որը տանում էր դեպի նշանակետը` Ադրբեջանի մաքրումը հայկական էթնոսից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |