Հռիփսիմե Խուրշուդյանը չի բացառում վերադարձը մեծ սպորտ 8 ապրիլի 2021 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը չի բացառում, որ կարող է վերադառնալ մեծ սպորտ, փոխանցում է Aravot.am-ը։ «Գիտե՞ք, ես, կարելի է ասել, Հայաստանում կանանց ծանրամարտի հիմնադիրներից եմ ու պատվասեր անձնավորություն: Ինքս չեմ հաշտվում ու չեմ ուզում, որ Հայաստանում ու աշխարհում ինձ հիշեն որպես որակազրկված մարզուհի: Ոչինչ բացառել պետք չէ, այդ թվում՝ վերադարձս մեծ մրցահարթակ: Իսկ թե ապագայում ինչ կլինի, պարզ կդառնա միայն Տոկիոյի օլիմպիական խաղերի ավարտից հետո»,- ասել է նա։ Հռիփսիմե Խուրշուդյանը Եվրոպայի կրկնակի չեմպիոն է և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Նա որակազրկվել է 2016-ին՝ դոպինգ թեստի դրական արդյունքից հետո։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին |