Քոչարյան. Գալիս եմ իշխանության` արժանապատիվ խաղաղություն հաստատելու23 ապրիլի 2021 - 17:09 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ անվտանգության հարցերում ոչինչ չի արվում։ Հանդիպման մասին տեսանյութը հրապարակվել է նրա ֆեսյբուքյան էջում։ Նա նշել է, որ «գալիս է իշխանության` արժանապատիվ խաղաղություն հաստատելու»։ «Պատերազմից անցել է վեց ամիս, դուք որևէ քննարկում մեր խորհրդարանում լսե՞լ եք անվտանգության հարցերի շուրջ, կառավարության որևէ որոշում տեսե՞լ եք, որը կվերաբերի մեր զինված ուժերին»,- ասել է նա։ Քոչարյանը նշել է, որ խոսում են ինչ-որ բարեփոխումների մասին, սակայն վտանգը պահանջում է բոլոր ռեսուրսների և ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ ազգի ռեսուրների մոբիլիզացիա։ «Հայաստանի իշխանությունը չի կարողանում տարբերել կարևորը ոչ կարևորից, առաջնայինը ոչ առաջնայինից»,- ասել է Քոչարյանը։ Նա նշել է, որ երկիրն այնպիսի վիճակում է, որ ամեն օր պատերազմի վտանգ կա և ամեն օր քայլեր պետք է ձեռնարկել այդ վտանգից խուսափելու, այն չեզոքացնելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին երկրում կայանլու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է ընտրություններին։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |