Լապշին․ Ադրբեջանի հանրային տրանսպորտում ՀՀ դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում11 սեպտեմբերի 2021 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Բաքվից ստացած տեղեկություններին, հայտարարել է, որ Ադրբեջանի հանրային տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում։ Լապշինը հրապարակել է Ադրբեջանից իրեն ուղարկված լուսանկարը, որտեղ տրանսպորտում տեղադրված լուսատախտակի վրա գրվում են հայկական քաղաքների անվանումները, իսկ կողքը՝ ցուցանակի վրա, դրանց «ադրբեջանական» անվանումները։ «Ծանոթս է ուղարկել Ադրբեջանից՝ իրենց հանրային տրանսպորտում Հայաստանի դեմ նոր ագրեսիայի քարոզչություն է տարվում։ Էկրանին ցուցադրվում են հայկական քաղաքների անվանումները և անմիջապես դրանց ադրբեջանական անվանում տալիս։ Տղան լուսանկարել է Վարդենիսի մասին, բայց, ինչպես ես հասկացա, նրանք արդեն Երևանը, Վանաձորը, Էջմիածինը, Ստեփանավանը ևս վերանվանել են և իրենց տարածքն են հայտարարել։ Այդ քարոզչությունը տարվում է բոլոր ավտոբուսներում, մետրոյում, Բաքվի փողոցներում»,-ասվում է Լապշինի գրառման մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անհիմն և կեծղ պնդումներ անելով ՀՀ տարածքի մի մասի՝ ադրբեջանական հող լինելու մասին, հորդորել էր ադրբեջանական լրատվամիջոցներին օգտագործել հայկական քաղաքների և բնակավայրերի «ադրբեջանական անվանումները»։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |