ՀՀ-ում կորոնավիրուսի 759 նոր դեպք կա և 28 մահ![]() 17 սեպտեմբերի 2021 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 252,082-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 28 դեպք է գրանցվել, 26-ը՝ կորոնավիրուսից և մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 5101 դեպք կա, այլ պատճառով՝ 1185: Ապաքինվել է ևս 614 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 235,030 է։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 10,766 է։ Սեպտեմբերի 16-ին կատարվել է 5413 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,639,000 թեստ է արվել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |