Արմեն Փամբուխչյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար![]() 12 ապրիլի 2022 - 10:23 AMT PanARMENIAN.Net - Արմեն Փամբուխչյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարար։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Արմեն Փամբուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-ասվում է փաստաթղթում։ Մինչ այդ Փամբուխչյանը զբաղեցնում էր արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, որից ազատվել է ապրիլի 11-ին։ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը կալանքի տակ է, նա ազատվել է պաշտոնից ապրիլի 1-ին։ Նա մեղադրվում է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |