Օդի ջերմաստիճանը 5-8 աստիճանով կնվազի![]() 20 մայիսի 2022 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 23-24-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 20-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով: Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Երևանում՝ մայիսի 20-ի կեսօրից հետո, մայիսի 23-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |