Հանրապետության տարածքում մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մայիսի 23-24-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 20-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով:
Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Երևանում՝ մայիսի 20-ի կեսօրից հետո, մայիսի 23-ի ցերեկը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: