ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել![]() 23 հունիսի 2022 - 18:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ բանկերում դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել: Ըստ Rate.am-ի, հունիսի 23-ի՝ ժամը 18։01-ի դրությամբ դոլարի առքի նվազագույն գինը 401 դրամ է, վաճառքինը՝ 410 դրամ։ Դոլարի վաճառքի առավելագույն գինը 414 դրամ է։ Հունիսի 21-ի համեմատ դոլարն արժեզրկվել է 2․28 դրամով։ Եվրոն բանկերում գնվում է նվազագույնը 417 դրամով, վաճառվում՝ 432 դրամով։ Եվրոյի վաճառքի առավելագույն գինը 441 դրամ է։ Հունիսի 21-ի համեմատ եվրոն արժեզրկվել է 3.70 դրամով Ռուբլին ամրապնդվել է՝ առքի նվազագույն գինը 6.51 դրամ է, վաճառքինը՝ 7.73։ Ռուբլու վաճառքի առավելագույն գինը 8.16 դրամ է։ Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |